
Ի՞նչ է Unreal Engine-ը
Unreal Engine 5-ը աշխարհի ամենահզոր ստեղծարար հարթակներից է՝ նախատեսված խաղերի, ճարտարապետական մոդելների, վիրտուալ միջավայրերի, ֆիլմերի, VR/AR լուծումների և ավելին թվայնացնելու համար։
Որտե՞ղ է օգտագործվում
Epic Games, NASA, Disney, BMW, Netflix, AECOM և տասնյակ տեխնոլոգիական ընկերություններ ու ստարտափներ օգտագործում են UE5-ը՝ համարելով այն արդյունաբերության ստանդարտ։

Խաղային ինդուստրիա (Fortnite, Hogwarts Legacy)
Ճարտարապետություն և շինարարություն
Ֆիլմարտադրություն և վիրտուալ ստուդիաներ (The Mandalorian, Batman)
VR / AR լուծումներ — կրթական, բժշկական, ռազմական և տեխնոլոգիական ոլորտներում
Բրաուզերային/վեբ փորձառություններ՝ առանց հավելված տեղադրելու

փաթեթ 2
Ի՞նչ կսովորես այս դասընթացում
Դասընթացը նախատեսված է սկսնակների համար և տևում է 6 ամիս՝ ամենօրյա ռեժիմով։Դու կսովորես՝
Unreal Engine 5-ի միջավայր, նախագծերի կառուցվածք
Աշխատել Blueprint համակարգով՝ առանց կոդավորման խոչընդոտի
Ստեղծել միջավայրեր, ինտերակտիվ տարրեր, խաղային մակարդակներ
Կիրառել լուսավորություն, նյութեր, ինտերակտիվություն
Աշխատել թիմային նախագծերի վրա
Ստեղծել անհատական պրոյեկտ, որը կհամալրի քո պորտֆոլիոն
Ի՞նչ արդյունք կունենաս
Այս դասընթացը մի ամբողջ ճանապարհ է՝ սկզբից մինչև իրական կիրառություն։Դու կավարտես՝
Անհատական նախագծով
Թիմային աշխատանքների փորձով
Խորացված հմտությամբ UE5-ում
Տեխնոլոգիական ռեզյումեով և պորտֆոլիոյով
Սերտիֆիկատով
Եվ կարևորը՝ իրական արտադրական մտածողությամբ
Ի՞նչ հնարավորություններ կան դասընթացից հետո
Դասընթացի լավագույն մասնակիցներից մենք կընտրենք 2–3 հոգու՝
Որպես փորձաշրջան անցնող ինթերն մեր թիմում
Կամ՝ վճարովի համագործակցություն՝ ArchiTek Soft-ում (պայմանագրով, նախագծերի շրջանակում)
Մյուս ուսանողները ցանկության դեպքում կարող են անցնել անհատական պրակտիկա, որի ընթացքում մենք կուղղորդենք՝ ինչպես խորացնել փորձը։
Սերտիֆիկատ
Ձեր անձնական ձեռքբերումները,
Մասնակցած նախագծերը,
Եվ հավաստիացնում է՝ դասընթացը անցել եք արդյունքով, ոչ միայն ներկայությամբ։
Որտե՞ղ և ինչպես մասնակցել
Այս դասընթացը կազմակերպվում է ArchiTek Soft ընկերության կողմից՝
համագործակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF)
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (VTC) հետ։
Դասերը անցկացվում են VTC-ում՝ տեխնիկապես հագեցած, հարմարավետ սենյակում,
որտեղ ուսանողները կունենան հատուկ հասանելիություն տեխնիկային ու աշխատանքային միջավայրին։
ArchiTek Soft-ի թիմը գտնվում է անմիջապես հարևանությամբ՝ մշտական աջակցություն տրամադրելու համար։
Դասընթացի սկիզբ — 2025 թ․ սեպտեմբերի 1
Գրանցման վերջնաժամկետ — 2025 թ․ օգոստոսի 18
Տևողություն — 6 ամիս, շաբաթը 5 օր
Վճարը — 50.000 դրամ/ամիս
Ուսանողների, պատերազմի մասնակիցների և Արցախյան իրադարձություններից տուժած անձանց համար՝
Զեղչված արժեքով՝ 40.000 դրամ/ամիս
Սահմանափակ տեղեր՝ միայն նրանց համար, ովքեր պատրաստ են ներդնել ժամանակ, ուժ և սովորել ամեն օր։
Ինչու՞ ընտրել հենց այս դասընթացը
Մեր նպատակն է տալ ոչ թե «դասընթաց», այլ՝ իրական հնարավորություն։
Ի տարբերություն շուկայում տարածված հարյուրավոր դասընթացների՝ մեր ծրագիրը
կառուցված է այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են իսկապես խորանալ, զարգանալ ու աշխատել։
Ամենօրյա ինտենսիվ ռիթմով — սովորում ես ոչ թե շաբաթական մի քանի ժամ, այլ ի՞նչպես գործի մեջ աշխատող մասնագետը՝ գրեթե ամեն օր
6 ամսվա խորացված ուսուցմամբ, ոչ թե արագացված «զգացողություն» տվող ծրագրով
Իրական նախագծերի վրա աշխատանքով, որոնք դառնում են քո ռեզյումեի ու պորտֆոլիոյի հիմքը
Տեխնիկապես հագեցած լսարանով, որտեղ տրամադրվում են բարձր հզորությամբ համակարգիչներ՝ Unreal Engine-ի աշխատանքի համար
(եթե փորձում ես սովորել Unreal Engine տնային համակարգչով, պետք է ունենաս առնվազն ~300,000֏ արժողությամբ հզոր համակարգիչ)
Տարածքի մշտական հասանելիությամբ — դասաժամերից դուրս կունենաս նաև օրական լրացուցիչ 3–4 ժամ սենյակից և տեխնիկայից օգտվելու հնարավորություն
Իրական արդյունքով — ոչ թե պարզապես վարժություններ, այլ՝ սեփական ստեղծված միջավայր, խաղային մակարդակ, կամ ինտերակտիվ փորձառություն
Լավագույնների համար՝ իրական աշխատանքի առաջարկով ArchiTek Soft-ում
Բոլոր ավարտածների համար՝ սերտիֆիկատ, պրակտիկա, աջակցություն և հետադարձ կապ
Տես մեր աշխատանքները
